Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

Հիշատակի խոսք

Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր ՌՈԲԵՐՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԳԱԲՈՅԱՆԸ:

 

Ռ.Ա. Գաբոյանը ծնվել է 1944թ. ք.Երևանում: 1961 թվականին` ավարտելով Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվել և 1967-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 

 

1967-1970թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատի տեղամասային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ: 

 

1970-1972թթ. անցել է աշխատանքի Երևանի թիվ 13 պոլիկլինիկայում` որպես վիրաբույժ, իսկ 1972-1983թթ.` հանրապետական կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում` որպես նյարդավիրաբույժ: Այնուհետև, 1983-2009թթ. աշխատել է Երևանի «Շտապ բուժօգնության» հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում` որպես բաժանմունքի վարիչ: 

 

Վերապատրաստման դասընթացներ է անցել ԱՄՆ-ի Բոստոնի բժշկական համալսարանում (1993թ.) և Փասադենայի «Հանթինքթոն Մեմորալ» հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում (1999թ.):

 

Ռ. Գաբոյանը հսկայական ներդրում է ունեցել Արցախյան հակամարտության տարիներին` վիրավորների բուժման գործում և 1997թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից Արցախի ազամարտիկներին ցուցաբերած բժշկական օգնության համար պարգրատրվել է «Մենք ենք, մեր լեռները» առաջին հուշամեդալով:

 

1997թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 2008թ.` դոկտորական թեզերը, նվիրված նյարդավիրաբուժության ներկա և հեռանկարային խնդիրներին: 

 

 2005 թվականից Ռ.Ա. Գաբոյանը ԱԱԻ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչն էր: 

 

Ամենօրյա կլինիկական աշխատանքին զուգահեռ` Ռ. Գաբոյանը զբաղվում էր նաև գիտական գործունեությամբ: Նա բազմաթիվ գիտական հոդվածների, նորարարական մեկ առաջարկի և ռացիոնալիզատորական երեք մեթոդների հեղինակ էր: 

 

Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, ԱԱԻ հոբելյանական ոսկե մեդալով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեդալով:

 

Մենք խորապես ցավում ենք մեր ընկերոջ, նյարդավիրաբուժության ոլորտի խոշոր մասնագետի, նպատակասլաց աշխատավորի, լավ կազմակերպչի, հրաշալի մարդու և բացառիկ ընկերոջ` բժշկական գիտությունների դոկտոր Ռ.Ա. Գաբոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում նրա հարազատներին: 

 

Հեղինակ. ԱԱԻ տնօրինություն
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 2 (540), 22.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ